ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Բալետի ռուսական պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում տեսանյութ է հրապարակել Մալդիվների լողափից՝ հաղորդելով, որ մտադիր է մնալ այնտեղ ապրելու և այլևս չի վերադառնա հայրենիք։
«Ուզում եմ հաղորդել, որ որոշել եմ մնալ Մալդիվներում։ Եվ այստեղից հիմա կմեկնեմ ըստ ստեղծագործական անհրաժեշտության», - գրել է Վոլոչկովան՝ հավելելով, որ արդեն դպրոց է փնտրում իր դստեր՝ Արիանդայի համար։
Նրա խոսքով՝ Մալդիվները մոլորակի վրա իր ամենասիրելի վայրն է, և նա չի կարող «դավաճանել նրան»։
Հիշեցնենք, որ Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, բալետի պարուհի։ 2003թ-ից հանդես է գալիս մենահամերգներով։ Նա ժամանել է նաև Հայաստան։ Ավելին, ԶԼՄ-ները գրում էին նրա և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ջերմ հարաբերությունների մասին։