Լուսանկարիչը հազիվ է փրկվել արջի ձեռքից. տեսանյութ

Շոտլանդացի լուսանկարիչը որոշել է նկարել սպիտակ արջերին, և այդ պահին կենդանիներից մեկն էլ որոշել է գրոհել այն խցիկը, որի մեջ եղել է լուսանկարիչը։
Sputnik

Սպիտակ արջը փորձել է հարձակվել լուսանկարիչ Գորդոն Բյուկենենի վրա, որը սպիտակ արջերի մասին ռեպորտաժ է նկարել։

Արջը 45 րոպե շարունակ փորձել է մտնել այն խուցը, որում եղել է լուսանկարիչը։ Ի վերջո, նա հոգնել է ու հեռացել։

Այդ ամբողջ ընթացքում լուսանկարիչը նկարել է արջի ջանքերը։