Մոսկվայում տաքսու վարորդը դանակով հարձակվել է ուղևորի վրա. Հարոյանին բերման են ենթարկել

Հայ տղամարդը կանխիկ գումար է պահանջել ուղևորից, իսկ ուղևորի մոտ գումար չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի –Sputnik. Yandex տաքսու վարորդը վճարային քարտի հետ կապված խնդրի պատճառով դանակով հարձակվել է ուղևորի վրա։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Նոր տարին ոմանց համար տհաճ սկիզբ ունեցավ. քանի՞ ոչ սթափ վարորդի են հայտնաբերել ոստիկանները

Պարբերականի տվյալով` 33-ամյա Անդրեյ Ստեշկոն երեկ կեսգիշերին որոշել է տուն վերադառնալ տոնախմբությունից հետո և տաքսի է պատվիրել։ Տեղ հասնելուն պես վճարային քարտի հետ կապված բարդություններ են առաջացել։ Վարորդը` Արտյոմ Հարոյանը, պահանջել է, որ ուղևորը կանխիկ գումար տա, իսկ Անդրեյի մոտ գումար չի եղել։

Վարորդն ասել է, որ գործատու չունի, ինքն է իր տերը, ու հանել է դանակը։

Ուղևորը վնասվածք է ստացել։ Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։ Իսկ Հարոյանին բերման է ենթարկել ոստիկանությունը։