Բանակից խուսափած հային հայտնաբերել են Սանկտ Պետերբուրգում

Հայաստանից փախած երիտասարդին ռուս սահմանապահները բռնել են Եվրամիություն մեկնելու փորձ անելու պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուս սահմանապահները Հայաստանի Հանրապետության 22-ամյա քաղաքացու են բերման ենթարկել։ Նա եղել է հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնում է «Նևսկիե նովոստի» պարբերականը։

Հային բերման են ենթարկել հունվարի 4-ին «Տորֆյանովկա» ավտոմոբիլային անցակետում Ֆինլանդիա մեկնելու փորձի ժամանակ։ Հայը ծառայությունից խուսափելու համար թաքնվել է Իսպանիայի Գուադալախարա (Կաստիլիա Լա Մանչա) քաղաքում։ Երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2015 թվականի մայիսի 13-ին։

Նշվում է, որ դատախազությունը որոշում կկայացնի հային Հայաստանի իրավապահներին հանձնելու մասին։