Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ

Հայաստանի համար անցած տարվա կարևորագույն իրադարձությունը, իհարկե, «թավշյա» իշխանափոխությունն էր։ Այդ իրադարձության ծնած անկայունությունից երկիրը հազիվ թե լիովին դուրս գա նոր տարում. ցնցումը չափազանց զգալի էր։ Բավական ակնհայտ  է, թե մեր գլխին ինչ է գալու 2019-ին։
Sputnik

Քաղաքական ուժեղագույն ցիկլոնը, որն ապակայունացրել է երկրի ներքին իրավիճակը, դեռ երկար ժամանակ չի հանդարտվի։ Միաժամանակ բացառված չէ մեկ այլ տարբերակ` թույլ չտալ, որ այն հանդարտվի, եթե ի հայտ գա կայունության միտում։ Հենց Հայաստանում կան որոշակի երկրներ և օղակներ, որոնց պետք չէ կայունությունը։ Ուստի վստահորեն կարելի է ենթադրել, որ ներքաղաքական տարին անհանգիստ է լինելու։

Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակության մեջ

Դա հավանական է նաև այն պատճառով, որ վերջին 7-8 ամիսներին նոր իշխանություններն անցկացրել են միայն արտահերթ ընտրություններ՝ իրենք իրենց օրինականացնելու համար։ Ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով ակտիվություն չի դրսևորվում, ավելին` ակնհայտ է որոշակի հետընթաց, որն առաջացել է գործողությունների որևէ ծրագրի բացակայության պատճառով։ Նման պայմաններում լուրջ չէ տնտեսության ոլորտում լուրջ ներդրումներ կամ քաղաքական առումով առաջընթաց ակնկալելը։

Այնուամենայնիվ, Հայաստանը ստիպված է պատասխանել ուժեղացող ճնշմանը և նոր մարտահրավերներին։ Եվ դա բնական է. որքան թույլ է պետությունը, այնքան շատ է ենթարկվում արտաքին ճնշման, և կամա-ակամա նման երկիրը ստիպված է հարմարվել ավելի ուժեղ շրջապատի թելադրանքին։

Բանանը դավաճանեց հեղափոխությանը, կամ հայկական Նոր տարվա նախատոնական առանձնահատկությունները

Կարելի է սպասել, որ գործազրկության զգալի աճ կլինի, որպես հետևանք` կավելանա նաև արտագաղթողների թիվը։ Մի շարք նախարարությունների ձուլումը և լուծարումը մեկնարկել է անցած տարվա վերջին, և հետևանքներ դեռ նկատելի չեն։ Բայց այդ ժամանակը շուտով կգա:  Պետական կառավարման կառուցվածքի նման փոփոխությունը կարող է արդյունավետ լինել միայն մանրակրկիտ մշակված ռազմավարական ծրագրի առկայության դեպքում, որը չկա։

Նման օպտիմալացումը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև որոշակի ոլորտներում կոլապսի, ինչը փակ օղակի օրենքով կհանգեցնի գործազրկության և արտագաղթի նոր ալիքի։ Հնդկաստանից, Պակիստանից և դրանց հարևան երկրներից ներգաղթյալների քանակի սարսափեցնող աճի ֆոնին ժողովրդագրական խնդիրներ կարող են ի հայտ գալ ընթացիկ տարում։

Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

Վերջին տարիներին ներգաղթյալ հնդիկների քանակը կայուն կերպով ավելանում է տարեկան 300 տոկոսով, և հիմքեր կան ենթադրելու, որ իշխանության հայտարարած` Հայաստան ժամանածների թվի ավելացումը պայմանավորված է հենց Երևանը ողողած հնդիկներով։ Եթե շտապ կարգով սահմանափակող միջոցներ չձեռնարկվեն, ֆիզիկական կոնֆլիկտներն անխուսափելի են, այնուհետև կրկին գործազրկության աճ, քանի որ միգրանտներն ավելի էժան աշխատուժ են, քան տեղի բնակիչները։

Եթե վերցնենք անցած 7-8 ամիսները, ապա դրանք բնութագրվել են նաև պետության հստակ տնտեսական քաղաքականության բացակայությամբ:  Հրամայական կարգով օլիգարխիան և կոռուպցիան արմատախիլ անելը, բնականաբար, հաշիվ չէ։ Արդյունքում՝ մի շարք մթերքների գնաճ, որը սկսվել էր ավանդական տոնական գների բարձրացումներից շատ առաջ։

Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը

Այսօր նոր իշխանությունը խոսում է տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այդ անհրաժեշտությունը կա, միայն թե անհասկանալի է, թե ինչի հիման վրա կարող է կատարվել։ Ի տարբերություն քաղաքականի, տնտեսական հեղափոխությունները չեն կատարվում կարգախոսներով, փողոցային ցույցերով և փողոցներ փակելով: Այստեղ պետք է պրոֆեսիոնալ թիմի գրասենյակային աշխատանք։

Բարդ կլինի նաև արտաքին քաղաքական առումով, և առաջին հերթին երկիրը պետք է պատվով դուրս գա արցախյան հարցում ճնշման տակից, իսկ այդ ճնշումն աճելու է։ Բարիդրացիների և դաշնակիցների հետ հարաբերությունները որոշակի առումով պայմանավորված կլինեն տարատեսակ բոլտոնների և որոշ դեսպանների ադեկվատ ու հիմնավորված պատասխանելու կարողությամբ. այդպիսիք իրավունք են վերապահում իրենց սովորեցնել Հայաստանին և երկրի կառավարությանը, թե ում հետ և ինչպես պետք է իրենց պահեն։

Առավել ևս, որ նոր տիկին դեսպանն արդեն «ձեթը թափել է»... կներեք, նախապատրաստել է կանոնակարգը, որով նա քիթը խոթելու է ուրիշների գործերի մեջ։