ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Մալայզիայի գերագույն ղեկավար Մուհամմադ V–րդը հրաժարվել է գահից։ Այս մասին գրված է Մալայզիայի Թագավորական պալատի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ։
«Ձերդ Մեծությունը, սահմանված կարգի համաձայն, գահից հրաժարվելու մասին պաշտոնական նամակ է հղել», – գրված է հաղորդագրության մեջ։
Նրա արարքի պատճառը չի նշվում։ 49-ամյա Մուհամմադ V–րդը Ղեկավարների խորհրդի (ժառանգորդ սուլթան) 9 անդամների փակ քվեարկությամբ թագավոր էր ընտրվել 2016 թվականի ապրիլին 5 տարի ժամկետով։
Սուլթանն ամուսնացել էր ռուս Օկսանա Վոևոդինայի հետ, որը հայտնի Ռուբլյովկայի Բարվիխա ավանում գտնվող «BARVIKHA CONCERT HALL» համալիրում նոյեմբերի 22-ին «Միսս Մոսկվա 2015» էր ընտրվել։ Որոշ ԶԼՄ–ներ պնդում են, որ պատճառը հենց այն է, որ նա ամուսնացել է ոչ ազնվազարմ գեղեցկուհու հետ։