ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հումորի վարպետ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, իր բաժանորդներին հայերեն է շնորհավորել։
Հայաստանում այսօր տոնում են Սուրբ ծնունդը։
Իսկական հայուհու նման. Լևինան հայերեն է շնորհավորել մտերիմների Սուրբ ծնունդը
© Photo : Instagram/ Janna Levina Martirosyan
Ժաննան սոցցանցի իր էջի սթորիզում մի բացիկ է հրապարակել, որի վրա հայերեն գրված է. «Քրիստոս ծնաւ եւ հայտնեցաւ: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»։
Ավելի վաղ Մարտիրոսյանը պատմել էր 2018 թվականի իր ամենաերջանիկ օրվա մասին։ Պարզվում է` այդ օրը նա Երևանում է եղել և պատրաստվել է ComedyClub փառատոնին, որն անցկացվեց Երևանում։
Շոումենը պարբերաբար գրառումներ է անում սոցցանցերում։ Ժաննան հետ չի մնում ամուսնուց։ Վերջերս նա նույնիսկ գիրք է հրատարակել «Հումորիստի կնոջ օրագիրը» վերնագրով։