Ամուսնուց բաժանվելուց հետո Գոհար Ավետիսյանը գեղեցկացել է. լուսանկար

Դիմահարդարման վարպետը նիհարել ու գեղեցկացել է ամուսնուց բաժանվելուց հետո։ Նա հանգստանում է Յամայկայում և բաժանորդներին ուրախացնում նոր լուսանկարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո շատ է փոխվել։ Նա Instagarm–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Յամայկայից։ Գոհարը ոչ միայն փոխել է մազերի գույնը, այլև այնքան է նիհարել, որ պարզապես հնարավոր չէ չնկատել։

«Սիրո՞ւմ եք ինձ, երբ ես սևահեր եմ»,– լուսանկարին կից գրել է նա։

Գոհարի էջի բաժանորդները ոչ միայն պատասխանել են այդ հարցին, այլև փորփրել են նրա անձնական կյանքը` փորձելով ճշտել ամուսնալուծության լուրը։

«Ինչու՞ եք մենակ, իսկ ու՞ր է ձեր ամուսինը», «նկատել եմ, որ վերջին նկարներում աչքերը տխուր են... կարոտու՞մ եք»....

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց։ Նա հստակ պատասխան առայժմ չի տվել, բայց իր էջից ջնջել է ամուսնու հետ լուսանկարները։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: