Նոր տարին ոմանց համար տհաճ սկիզբ ունեցավ. քանի՞ ոչ սթափ վարորդի են հայտնաբերել ոստիկանները

Տոն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ավել քան 200 մեքենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

209 ավտոմեքենաներից 31-ը տուգանային հրապարակներ են տեղափոխվել հունվարի 5-ին։ Դրանցից 29-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: