Ողբերգական դեպք Տավուշում. թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է տատիկի կախված դին

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել։ Երեկ՝ հունվարի 5-ին, ժամը 15։40-ի սահմանում Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված։

Արարատում երիտասարդ տղամարդը կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում հայտնաբերել են պարանից կախված 74-ամյա Եվգենյա Փայտյանին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով՝ տատիկին հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։