Սարգսյանը ներկա չի լինի Սուրբծննդյան պատարագին

ՀՀ նախագահը չի կարողանա ներկա լինել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա չի գտնվի Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվելիք պատարագին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը։