ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում հրաձգության հետևանքով մահացել է մի քանի մարդ, հաղորդում են տեղի իշխանությունները։
Միջադեպը տեղի է ունեցել բոուլինգի ակումբում, ականատեսները հաղորդում են մահացածների մասին։
«Հաղորդվում է հրաձգության մասին, կան շատ վիրավորներ։ Թորանսի ոստիկանները գտնվում են դեպքի վայրում։ Հետաքննությունը շարունակվում է։ Խնդրում ենք, հեռու մնացեք այդ շրջանից», - ասվում է Twitter-ում ոստիկանության հայտարարությունում։
Քաղաքը գտնվում է Լոս Անջելեսի 32 կմ հեռավորության վրա։