ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Շամպայն գինիների գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բաշխիչ գազախողովակին:
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր հասած շտապօգնության մեկ այլ անձնակազմի օգնությամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բայց մինչ այդ վիրավորներին առաջինը օգնության են ցուցաբերել քաղաքացիները:
Ականատեսները պատմել են, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է խույս տվել վթարից, հակառակ պարագայում Haise-ը կբախվեր հենց նրան:
Դեպքի վայր օպերատիվ կերպով եկել են նաև Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատողները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, որոնցից երկուսը եղել են շտապօգնության անձնակազմի բժիշկները, մյուսը՝ վարորդը: