ԿԸՀ-ում պարզաբանել են, թե երբ կհանձնեն նոր պատգամավորների մանդատները

ԱԺ ամենամեծ խմբակցությունը՝ «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 պատգամավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  հունվարի — Sputnik. Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի  ԱԺ-ի պատգամավորների մանդատները կհանձնեն արդեն հունվարի 10-ին: Այս մասին Sputnik Արմենիային հաղորդեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ խոստանալով ավելի ուշ հայտնել հանդիսավոր արարողության անցկացման տեղն ու ժամը։

Մեծ մանկապարտեզ, թե փոքրիկների խորհրդարան. ո՞վ է ամենակրտսեր պատգամավորը

ԿԸՀ-ը  հունվարի 4-ին հայտնել էր 7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների անունները։ «Իմ քայլը» խմբակցության կազմի մեջ մտնում է 88 հոգի։

Անդամների քանակով երկրորդ տեղում ԲՀԿ–ն է, որը նոր խորհրդարանում ունենալու է 26 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է` 18 պատգամավորով։

Արդեն հայտնի է, որ խորհրդարանի խոսնակ կլինի Արարատ Միրզոյանը, նրա տեղակալները՝ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Երրորդ փոխխոսնակ կարող է լինել Մանե Թանդիլյանը։