ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով վաղը՝ հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Պատարագը կմեկնարկի առավոտյան 10:30։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։