Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

Այսօր՝ հունվարի 5-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ինչպես Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, այդպես էլ Շիրակի թեմի եկեղեցիներում այսօր երեկոյան մատուցվեց Սուրբ պատարագ:

Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

Հավատացյալների հոսքը թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին կամ, ինչպես ժողովուրդն է կոչում, «Յոթ վերք» եկեղեցի չէր դադարում: Սուրբ պատարագը մատուցվեց ձեռամբ Հայր Ավետիք աբեղա Սողոմոնյանի, որը վերջում մեկնեց օրվա  խորհուրդը ժողովրդին և հորդորեց սրտով, հոգով ու մտքով ընծայվել Տիրոջը:

Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ։  Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, ինչպես նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:

Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

«Սուրբ ծնունդն ինձ համար կարևոր է: Պարտադիր ոչ միայն այսօր եմ գալիս, այլ նաև ամեն կիրակի: Երիտասարդներին մաղթում եմ հույս, հավատ ու սեր, ամենակարևորը հենց սերն է. Հիսուսը սեր սերմանեց: Նոր տարին ինձ համար սովորական տոն  է. կարևորը Սուրբ ծնունդն է»,- Sputnik Արմենիային ասաց տիկին Կարինեն և ավելացրեց` եկեղեցի պետք է մտնել հավատով ու գիտակցումով:

Հավատով ու գիտակցումով «Յոթ վերք» շատերն էին մտնում՝ ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլ նաև Կաթողիկե ու  Ուղղափառ եկեղեցիների այն հետևորդները, որոնք արդեն տարիներ շարունակ մոմ են վառում ու իրենց աղոթքն առ աստված հղում են ոչ միայն Գյումրիում գործող Կաթողիկե կամ Ուղղափառ, այլ նաև «Յոթ վերք» եկեղեցում:

Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

Ցավոք, կային նաև մարդիկ, որոնք եկեղեցի էին եկել միայն սուրբ կրակը ժամ առաջ եկեղեցուց տուն տանելու ու նույնիսկ դրսում այդ վառված մոմը վաճառելու համար. շատերը տոնը բիզնեսի էին վերածել. մեկօրյա «գործարարները» կիրառում էին մոմ վաճառելու բոլոր հնարքները:

Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը

Ճրագալույցի Սուրբ Պատարագը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբծննդյան և Սուրբ հարության տոներին: Ըստ հայ եկեղեցու՝  Սուրբծննդյանը նախորդող շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: