Գողական կրքերը Բաքվում. Լենկորանսկու խմբավորման անդամը սպանել է Գուլիի կողմնակցին

Բաքվի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին, նրա մոտից առգրավել են Կալաշնիկովի ավտոմատ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ստամբուլում սպանված քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենկորանսկի) հանցախմբի անդամը կրակելով սպանել է մեկ այլ մաֆիոզի Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլի) խմբավորման անդամին, հաղորդում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։

Մելիք-Շահնազարյան. «Հակառակորդը հստակ պատրաստվում է պատերազմի»

2018թ-ի դեկտեմբերի 27-ին Կեշլյա գյուղի տարածքում 34-ամյա Իսմայիլ Զաուր Զուլֆուգարին կրակել են ԱԿ-74 -ից։ Արդյունքում սպանվել էր վարորդը՝ 27-ամյա Տուրալ Բաբաևը, և ծանր վիրավորվել 30-ամյա էր Ասիֆ Բագիրովը։

Երկու օր անց Բաքվի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալ Իսմայիլովին, որն ինքնակամ հանձնվել է իշխանություններին։ Կալաշնիկովի ավտոմատը, որով կատարվել է սպանությունը, առգրավվել է։

Նախաքննությունը պարզել է, որ Իսմայիլովը մտնում է քրեական խմբավորման կազմի մեջ, որն ավելի վաղ ղեկավարել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևը՝ սպանված 2016թ-ի օգոստոսին Ստամբուլում։

Սպանված Բաբաևը եղել է ադրբեջանական մաֆիայի առաջնորդ Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլի) կողմնակիցներից։

Ունեցած տեղեկատվության համաձայն, կողմերի միջև տարաձայնություններ են ծագել այն պատճառով, որ Բաբաևը փորձել է Իսմայիլովին ներգրավել իր խմբում։ Սակայն Իսմայիլովը կտրականապես հրաժարվել է և սպառնացել վերացնել հակառակորդին։ Նշենք, որ ներկա պահին Գուլին գտնվում է Ադրբեջանում։