Օդի ջերմաստիճանը փոփոխական կլինի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 7-8-ին` նույնքան կնվազի:

Երևան քաղաքում հունվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: