Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ

Հունվարի 5-ի երեկոյան առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը. տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ

Նշենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում:

Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:

Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ

Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: