Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում

Միջոցառումներ են ձեռնարկում՝ Մ. Մուրադյանին և Ա. Եթիմյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի -Sputnik. Վիճաբանություն, ծեծկռտուք, ապա դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Shamshyann.com-ի տեղեկություններով, հունվարի 2-ին, Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա ման» բարում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն:

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 23-ամյա տղայի դանակահարության կասկածյալին

Վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային Պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում է Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում՝ Մ. Մուրադյանին և Ա. Եթիմյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: