Վանաձորում 45–ամյա քաղաքացուն մահացած են գտել

Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը երկար ժամանակ չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Վանաձորում 45–ամյա քաղաքացուն գտել են մահացած։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 4-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1974 թ.–ի ծնված Ա. Հ.-ի դին: