Փրկարարները կատուներ ու շուն են հանել տան փլատակների տակից Մագնիտոգորսկում․ տեսանյութ

Դժվարությամբ վախեցած շանը փրկեցին, ստիպված էին անասնաբույժների կանչել օգնության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Փրկարարները փլատակների տակից հանել ու տերերին են փոխանցել շանը ու վեց կատուներին, որոնց գտել են Մագնիտոգորսկում, գազի պայթյունից տուժած բազմաբնակարան տան հարևան բակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի։

«Երեկ փրկվեցին մեկ շուն ու վեց կատու, նրանց տերերին են փոխանցել»,  -ասել է  գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ քաղաքի ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը հայտնել էր թութակի ու կատվի փրկության մասին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 31-ին նախնական տվյալներով կենցաղային գազի պայթյունի հետևանքով տասհարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլվել էր։

Վերջին տվյալների համաձայն՝ 39 մարդ մահացել է։ Զոհերի թվում վեց երեխա կա։