Նազենի Հովհաննիսյանի խորհուրդն ու հաջողության բանալին

Դերասանուհին խորհուրդ է տալիս միշտ հոգում պահպանել մանկական խանդավառությունը, և ամեն բան ընդառաջ կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ամանորի արձակուրդներն անցկացնում է իտալական Ֆլորենցիա քաղաքում։ Այս մասին իմանում ենք նրա` սոցցանցում տեղադրված տեսանյութից։

Դերասանուհին խորհուրդ է տալիս միշտ հոգում պահպանել մանկական խանդավառությունը, և ամեն բան ընդառաջ կգա։

Իր` կառուսելով պտտվելու տեսանյութը Նազենի Հովհաննիսյանը մակագրել է իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մտքով։

«Դուք պետք է գլխապտույտ ձևով ապրեք` բոլոր ուղղություններով։ Երբեք մի կորցրեք մանկական խանդավառությունը, և ամեն բան ձեզ ընդառաջ կգա»,–գրել է նա։

Նազենի Հովհաննիսյանը նշել է, որ այս միտքն ամբողջովին իր մասին է և կրկին շնորհավորել բոլորի Նոր տարին։

Տեսանյութը կարճ ժամանակում բազմաթիվ «լայքերի» է արժանացել։