Երևանում բերման է ենթարկվել մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրվող ռուսաստանցին

Երևանի օդանավակայանում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից որոնվող ՌԴ քաղաքացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հունվարի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, նա սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է  և մեղադրվում է մարդկանց առևտրի համար:

Տախմինա Ս–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայկական կողմը հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել Տաջիկստանին։