ԵՐԵՎԱՆ, 03 հունվարի — Sputnik. Ի՞նչ է մեզ սպասվում 2019թ-ին։ Այդպիսի հարց են տալիս շատերը։ Դրանց պատասխանները փորձում են տալ էքստրասենսները և պայծառատեսները։ Sputnik Ղրղզստանի գործընկերները հավաքել են Վանգայի կանխատեսումների ընտրանին։
2019թ-ի վերաբերյալ կանխատեսումներ է արել հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան, որը մահացել է 1996թ-ին։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ըստ նրա կանխատեսումների, երկու ամենաազդեցիկ համաշխարհային առաջնորդները լուրջ խնդիրներ կունենան։
Այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իբր մահափորձ կկատարի իր անվտանգության թիմից մեկը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկորցնի լսողությունը խորհրդավոր հիվանդության պատճառով։ Դրա հետևանքով նա սրտխառնոց կունենա և աղմուկ ականջներում։
Եվրոպան խոշոր տնտեսական կոլապս կապրի, որը կարող է տեղի ունենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով։
Ըստ կանխատեսման, հզոր երկրաշարժեր և ցունամիներ տեղի կունենան Պակիստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում։
Վանգան մինչ այդ կանխատեսել էր Brexit-ը, ԻԼԻՊ-ի ի հայտ գալը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և «Կուրսկ» սուզանավի կործանումը։