Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոր ցավով է ընդունել Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Չար բախտ և փրկություն. Մագնիտոգորսկի փլուզված շենքում բնակվող ընտանիքների պատմությունները

«Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»,– նշված է Փաշինյանի ցավակցական հեռագրում։

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում, ըստ նախնական տվյալների, գազի պայթյունի հետևանքով 10-հարկանի շենք մուտքերից մեկը փլուզվել է։ Վերջին տվյալով` 39 մարդ է մահացել։