Մագնիտոգորսկի ողբերգությունից հետո հայտնաբերվել է 38-րդ դին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել 37 մահացածի մասին, որոնցից 6-ը երեխաներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մագնիտոգորսկի բնակելի տան շքամուտքի փլուզումից հետո փրկարարները հայտնաբերել են 38-րդ դին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Հայտնաբերվել է մահացած կնոջ դի։ Մահացածների ընդհանուր թիվը դարձավ 38», – ասել է գործակալության զրուցակիցը։

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում, ըստ նախնական տվյալների, գազի պայթյունի հետևանքով 10-հարկանի շենք մուտքերից մեկը փլուզվել է։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահացել են 37 մարդ, որոնցից 6-ը երեխաներ էին։