ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ֆիլիպիններում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 122–ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NDRRMC–ին (Ռիսկերի նվազեցման և աղետների կառավարման ազգային խորհուրդ)։
Գերատեսչության զեկույցի համաձայն` ևս 28–ն անհետ կորած են համարվում, մոտ 60-ը վնասվածքներ են ստացել։
Աղետն այս կամ այն կերպ անդրադարձել է ավելի քան 75 հազար մարդու վրա, որոնցից 30 հազարը տարհանման կենտրոններում են գտնվում։ Որոշ շրջանների ուսումնական հաստատություններում հունվարի 3-ին և 4-ին դասերը չեղյալ են հայտարարվել։
Արևադարձային փոթորիկը Ֆիլիպինները լքել է դեկտեմբերի 30-ին։ Աղետի հետևանքով տուժել է հատկապես Հարավային Կամարինեսը, որտեղ սաստիկ անձրևները սողանքներ են առաջացրել։