Ջուրը տաք է. «մորժերը» տոնական լոգանք են ընդունել Բայկալում. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ցրտադիմացկուն ռուսներն ինչպես են լողում սառցասառն Բայկալում։
Sputnik

Ռուսաստանի բնակիչները սովորել են ցրտին, շատերը նույնիսկ սպասում են զրոյից ցածր ջերմաստիճանի, որպեսզի լողան սառը ջրում և արևային լոգանք ընդունեն ձյան մեջ։

Տեսանյութի հերոսներն իրենց լողն ավարտել են վազքով, բայց որպեսզի չդավաճանեն Նոր տարվա սկզբունքներին, զարդարվել են փայլերով ու Սանտա Կլաուսի գլխարկներով, իսկ նրանց առաջնորդել է վազող Ձմեռ պապը։