Ինչո՞վ են աչքի ընկել Երևանի և Բաքվի տոնածառերը

Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած գործակալությունը կազմել է ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերի վարկանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի –Sputnik. Երևանի և Բաքվի այս տարվա տոնածառերը հայտնվել են ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում։ Այս մասին հայտնում է ՏուրՍտատը։

Հայաստանի գլխավոր տոնածառի համար Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 մլն դրամ է ծախսել։

Ինչո՞վ են աչքի ընկել Երևանի և Բաքվի տոնածառերը

35-մետրանոց (ևս 2 մետր գագաթը) գլխավոր տոնածառի (որը, ի դեպ, ամբողջությամբ արհեստական է և ռուսական արտադրության) արժեքի մեջ ներառվում է տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիքն ու ավելի քան 200 կմ լուսադիոդային լամպերով շղթան։

Մերն ամենևին էլ վատը չէ. Ամանորի ամենագեղեցիկ տոնածառերը. լուսանկարներ

Վերլուծական գործակալության տվյալների համաձայն` ամենաբարձր տոնածառով ԱՊՀ քաղաքների տասնյակի առաջին հորիզոնականում Աշխաբադի տոնածառն է (38 մետր), որին հաջորդում են Բաքուն ու Երևանը (յուրաքանչյուրը` 37 մետր)։

Տասնյակը համալրել են նաև Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 մետր), Մոսկվան (27 մետր), Բիշքեկը և Թբիլիսին (յուրաքանչյուրը` 25 մետր)։ Մոսկվան ԱՊՀ երկրների մայրաքաղաքների շարքում առաջինն է իր ամենաբարձր բնական եղևնիով։