Խոշոր վթար Գեղարքունիքում. 9 տուժածներից 4–ը երեխաներ են

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 3-ին, ժամը 15:00 սահմանում։

Երևանի կենտրոնում միանգամից 3 տուն է այրվել

Ըստ կայքի` վթարի հետևանքով 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը երեխաներ են,

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-Ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ օպերատիվ են գործել հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը:

Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։