Ոչ սթափ վարորդների մեքենաները տեղափոխում են հատուկ պահպանվող տարածքներ

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է այս տարվա ընթացքում հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook սոցիալական իր էջում գրել է, որ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժ․11.00-ն Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց (26-ը` Երևան, 70-ը` մարզեր), որից 84-ը` ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը Երևան, 62-ը մարզեր):

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները: