Երևանի կենտրոնում միանգամից 3 տուն է այրվել

Հրդեհի հետևանքով բնակիչները մնացել են դրսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում խոշոր հրդեհ է բռնկել։

Ոչ սթափ վարորդների մեքենաները տեղափոխում են հատուկ պահպանվող տարածքներ

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 3-ին, ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները:

Կայքը հայտնում է, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, բայց բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերն ու ամբողջ գույքը վերածվել են մոխրակույտի:

Բնակիչներն ասել են, որ խնդիրը տարիներ շարունակ եղել է:

«Կրակի պատճառը էլեկտրացանցի վայ-չինովնիկների փնթի աշխատանքն է: Մեռանք ասելով, որ այդ էլեկտրալարերը պետք է ճիշտ ձևի մոնտաժեն, ամեն տան վրայով էնքան լար է անցնում, որ ասես սարդոստայն լինի»,– ասել են նրանք:

Դեպքի մասին արդեն տեղեկացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նա հանձնարարել է, որ նշված վայր ժամանեն քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները, որպեսզի բնակիչները զգան, որ իրենք միայնակ չեն։