ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում` Աշտարակի նորակառույց կամրջի տակ հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դիակ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր՝ հունվարի 3-ին, ժամը 16:15-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ կամրջի տակ դի կա:
Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է կամ դժբախտ պատահար: