Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել նաև զոհվածների հարազատներին ու մտերիմներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մագնիտոգորսկի ողբերգությունից հետո հայտնաբերվել է 38-րդ դին

Նախագահը Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում, ըստ նախնական տվյալների, գազի պայթյունի հետևանքով 10-հարկանի շենք մուտքերից մեկը փլուզվել է։ Վերջին տվյալով` 38 մարդ է մահացել։