Ով խոսում է երիտասարդ կադրերի մասին, վատ գիտի Մանդելայի և Գանդիի պատմությունը. Սիմոնյան

Մահաթմա Գանդին և Նելսոն Մանդելան փողոցից են եկել, բայց մեծ գործիչներ են դարձել, նշում է ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցրել  գործադիր և օրենսդիր իշխանությունում, չեն ընդունում ընդդիմադիրների քննադատությունը, որոնք մատնացույց են անում նրանց երիտասարդ և ոչ պրոֆեսիոնալ լինելը։

Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը

«Այն մարդիկ, որոնք խոսում են այդ մասին, չգիտեն պատմությունը։ Աշխարհում ամենակարևոր և նշանակալի իրադարձությունները մեծամասամբ իրականացրել են անփորձ մարդիկ։ «Ղարաբաղ» կոմիտեն կազմված էր անփորձ մարդկանցից, բայց այն անկախություն բերեց Հայաստանին», - Sputnik Արմենիային ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման անդամ, խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը։

Նա նշում է, որ ոչ բոլոր ականավոր գործիչներն են մտել իշխանություն՝ ունենալով մեծ փորձ։ Բայց շատերը խորհրդանիշ են դարձել։

«Նույն Մանդելան, Գանդին։ Նրանք չեն անցել մեծ քաղաքական, պետական ուղի։ Նրանք եկել են փողոցից, մարդկանց միջից և դարձել կարևորագույն քաղաքական գործիչներից», - ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ սովորական քաղաքացիներն արդեն զգում են իրենց վրա իշխանափոխությունը, օրինակ, չեղարկվել են ավելի քան մեկ միլիարդ դրամի տուգանքներ։ Կամ, օրինակ, բարձրացրել են զինվորների համազգեստի և սննդի որակը, կիրառվելու են արտոնություններ զինվորականներին հիփոթեք տրամադրելու հարցում։

Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները

Նրա կարծիքով՝ նոր հարկային օրենսդրությունը կթեթևացնի հարկային բեռը, թույլ կտա ՓՄՁ-ին զարգանալ։

«Տրամաբանությունն այն է, որ սովորական քաղաքացիներին հնարավորություն տան գումար վաստակել սեփական ուժերով, հարստանալ և հարստացնել մյուսներին», - ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին առաջարկել են որպես ԱԺ փոխխոսնակներ։