Աշոտը, գինեկոլոգները և ֆուտբոլը. 2018թ-ի հայտնի կատակները Հայաստանի և հայերի մասին

Հայերը բավական ինքնաքննադատ են և հանդուրժող։ Այստեղից էլ իրենց հասցեին յուրաքանչյուր բարի կատակն ըստ արժանվույն գնահատելու կարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայաստանը, հայերը և այն ամենը, ինչ կապված է նրանց հետ, դարձել են կատակների հերոսներ 2018թ-ին։ Մի շարք դեպքերում դա կապված է եղել «թավշյա հեղափոխության» հետ։ Բայց եղել են արտահայտություններ, որոնք ուղղակի արտացոլել են ազգային մտածելակերպը, հայերի արտաքին առանձնահատկությունները, երկրի յուրահատկությունը և այլն։

Կարելի՞ է ինձ գազ առանց ջրի

Հայտնի դեպքերին հետևել են մեմեր, կատակներ և անեկդոտներ, որոնցում կան բողոքի ակցիաների առաջնորդ, այնուհետև կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

«Իսկ ինձ կարելի՞ է գազ առանց ջրի». Comedy Club–ը «սպանել է» իր Գալուստյան- Հայաստանով

Առաջին արձագանքողներից էր ռուսական Comedy Club հումորային ծրագիրը։ Դրա մասնակիցները տեսարան բեմադրեցին, որում նրանցից յուրաքանչյուրը որոշակի երկրի դերում է։ Այսպես, Գարիկ Խարլամովը Ռուսաստանի կերպարով էր, Թիմուր Բատրիուտդինովը՝ ԱՄՆ-ի, Անդրեյ Սկորոխոդը՝ Բելառուսի, Դեմիս Կարիբիդիսը՝ Վրաստանի, Միխայիլ Գալուստյանը՝ Հայաստանի, որը միանում է «ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս» եռյակին և պատմում իր նոր «տղայի», այսինքն՝ երկրի ղեկավարի մասին։

«Ես մայիս ամսից նորն ունեմ։  Շատ երիտասարդ է, լրագրող։ Համեստ է, ճիշտ է, փող չունի», - բողոքում է Գալուստյան-Հայաստանը։

«Հայաստանը, իհարկե, լավ է տեղավորվել, մեզանից ամենատարեցն է, բայց նրա տղան ամենաերիտասարդն է», - բողոքում է Սկորոխոդ-Բելառուսը։

Մեր հերոսները նստած են սրճարանում, և երբ մատուցողը հարցնում է, թե ինչ են խմելու, Սկորոխոդ-Բելառուսը պատվիրում է առանց գազի ջուր, Գալուստյան-Հայաստանը հարցնում է. «Իսկ կարելի՞ է ինձ գազ՝ առանց ջրի»։ Դա առաջացնում է դահլիճի բարձր ծիծաղն ու ծափահարությունները։

Հիմա Աշոտին է նման

Մի քիչ շեղվենք քաղաքականությունից և տեղափոխվենք ֆուտբոլի աշխարհ։

Նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին փոխեց իմիջը և նմանվեց հայի՝ թեև ձախ ականջին ականջօղ կա։ Մարզիկի բաժանորդները Instagram-ում գնահատել են նրա նոր կերպարը, ոմանք համեմատել են նրան «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ։

Ընթերցողներից ոմանք Sports.ru կայքում մեկնաբանություններ էին թողել. մեկը գրել էր՝ հիմա նա հայ է, մեկ այլ ընթերցող նրան անվանել էր Մարուան Մխիթարյան, մյուսն էլ թե՝ Աշոտին է նման:

Հայ գինեկոլոգները

Հայ գինեկոլոգների հայտնի դարձնելու գործում իր ավանդն է ունեցել ռուս դերասանուհի Աննա Խիլկևիչը։

Արգասաբեր գիշերվա արդյունքում «Ունիվերի» աստղ Աննա Խիլկևիչը խաբել է ամուսնուն

«Ունիվերի» աստղը օգոստոսին երկրորդ երեխան է ունեցել։ Նրա մանկաբարձ-գինեկոլոգը հայ Վադիմ Գրիգորյանն էր։ Ծննդաբերությունից հետո դերասանուհին սեր է խոստովանել «հոսպիտալին, ուր ցանկանում է կրկին վերադառնալ»։

«Որովհետև ծննդաբերությունը կարող է նաև հաճելի լինել։ Եվ ես դրանում համոզվեցի երկրորդ անգամ», - գրել է Աննան՝ Instagram-ում հրապարակելով հայ բժշկի և իր ամուսնու լուսանկարը։ Նրա խոսքով՝ Գրիգորյանը հիանալի, ուշադիր, հասկացող բժիշկ է, մեծատառով պրոֆեսիոնալ։ Պարզվել է, որ առաջնեկի ծնունդի ժամանակ նրան նույնպես օգնել է հայ բժիշկ, այս անգամ Սերգեյ Արաբաջյանը։

Ինչպես «հայերը» խաբեցին արգենտինացիներին

Հայերի մասին հիշել են ֆուտբոլի աշխարհի առաջնության Խորվաթիա-Արգենտինա անհաջող հանդիպումից հետո։

«Միլիոնների խաղը». ինչպիսի՞ն էր 2018-ը հայկական սպորտի համար

Արգենտինացիները պարտվել էին խորվաթներին 0։3 հաշվով։

«Պյատիգորսկի 11 հայեր խաբել էին երկրպագուներին՝ ներկայանալով որպես Արգենտինայի հավաքականի անդամներ», - գրել է օգտատերերից մեկը՝ ակնարկելով հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակը։ Հայերը, չնայած արտաքին ինքնաբավությանը, բավական ինքնաքննադատ են և հանդուրժող։ Այստեղից էլ իրենց հասցեին յուրաքանչյուր կատակն ըստ արժանվույն գնահատելու կարողությունը։

Let's do pachik`գրկախառնություն Հայաստանի վարչապետի հետ

Ամբողջ աշխարհում հիմա գիտեն պաչիկ բառի նշանակությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն դա պատմեց և ցույց տվեց, թե դա ինչ է նշանակում Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ Ֆրանսիացի պաշտոնյաների հետ շփումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկին առաջարկեց ` « Let’s do պաչիկ»։

Let’s do պաչիկ. Փաշինյանի առաջարկը Մակրոնի օգնականին. տեսանյութ

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանդիպումից հետո համացանցում տարածված տեսանյութն ու, ինչպես ինքն է գրում, «Let’s do պաչիկ»–ի պատմությունը։

Փաշինյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն ներկայացրել է իր թիմի հայազգի անդամին:

«Իմ հարցրին՝ հայերեն խոսու՞մ եք, Մակրոնի հայազգի աշխատակիցն ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ, «պաչիկն» է: Ես էլ ասացի. let’s do պաչիկ»,– գրել է Փաշինյանը։

Գրկախառնության տեսանյութը համացանցում դարձել է վիրուսային, այն արդեն հասցրել են դիտել ավելի քան 360 հազար անգամ։