Տավուշում տեղի ունեցած վթարի հետևանքով 35-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին երեկ երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով մեկ անձ զոհվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Չ., ծնված 1983 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոբանյանը պայմանագրային զինծառայող էր։