Ավագյան. «Մեզ համար կարևոր է միշտ մնալ երկխոսության մեջ փոքր և միջին բիզնեսի հետ»
© Sputnik
Շատ կարևոր է, որ մենք մշտապես պահենք երկխոսությունը փոքր և միջին բիզնեսի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը:
«Այդ ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենք միշտ լսված լինեն, որ իրենց խնդիրները առնվազն լսվեն»,- պատմեց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ երկխոսության հարթակները պետք է միշտ լինեն:
Հակոբ Ավագյանը ափսոսանքով փաստեց, որ պետական համակարգը դեռևս շատ ծանր է շարժվում: