ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին:
US Weekly-ին հայտնի է դարձել, որ երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև երեխայի սեռը. նա տղա է:
Keeping Up with the Kardashians հաղորդման ժամանակ Քիմը խոստովանել է, որ Քանյեն ճնշում է գործադրում իր վրա.
«Նա երեխա է ուզում: Ուզում է` յոթ երեխա ունենանք, դա նրա մոտ իդեա ֆիքս է դարձել»,- պատմել է Քիմը:
Ավելի վաղ սոցցանցերում Քիմի հետևողներին ուրախացրել էր նրան ընտանեկան լուսանկարը: Ծննդյան տոներին հրապարակված կադրում դերասանուհին է, նրա ամուսինը, նրանց հնգամյա դուստրը, երկու տարեկան տղան և տասն ամսական Չիկագոն: