«Ավելի շատ կայֆավատ»․ Գարիկ Մարտիրոսյանի տոնական շնորհավորանքը

Հայտնի շոումենն ինքնատիպ միջոց է ընտրել Ամանորի շնորհավորանքի համար՝ հիշելով իր ծագման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայտնի շոումեն և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Նոր տարվա շնորհավորանքի յուրօրինակ միջոց է գտել։ Instagram-ի իր էջում նա ասել է, թե ինչ կուզեր իր բաժանորդների համար նոր տարում, ինչպես նաև հիշել է իր ծագման մասին։

«Որպես բժիշկ՝ մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, որպես հումորիստ՝ շատ ժպիտներ և լավ տրամադրություն նոր տարում։ Իսկ որպես հայ՝ մաղթում եմ ձեզ 2019թ-ին շատ կայֆավատ», - գրել է Մարտիրոսյանը։

Բաժանորդներն արձագանքել են նրա գրառմանը՝ գրելով պատասխան շնորհավորանքներ․ «Կյանքում հաճույքը չափվում է կայֆավատներով», «Արդեն երրորդ օրն է` կայֆավատ է, ուզում եմ աշխատել»։