Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

Որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Իսկ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: