ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար և մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:
Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: