Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: