Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

33 վարորդներ, որոնք եղել են ոչ սթափ, ենթարկվել են վարչական պատասխանատվության

Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: