X5-ով՝ էլեկտրասյանը. մալուխները պոկվել են ու մասամբ փակել ճանապարհը

Ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանը, սյունը թեքվել էր, առկա է եղել ընկնելու վտանգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Գիշերը՝ հունվարի 2-ին, ժամը 02:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ դեպի «Հռոմ» ռեստորանային համալիր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ թիվ 29/17 շենքի մոտակայքում «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1997 թ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, սյունը թեքվել է, իսկ վրայով անցնող մալուխները պոկվել են ու մասամբ փակել ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ համապատասխան ընկերության աշխատակիցների ժամանելը և նրանց հետ համատեղ երթևեկելի հատվածից հեռացրել են մալուխները: