Ոչ սթափ վիճակում մեքենա վարողների մեքենաներ են տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանությունը ևս մեկ անգամ ևս կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը կրկնել է իր կոչը` ոչ սթափ վիճակում մեքենա վարող մարդկանց մասին։

«ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։

Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա, շնորհավորելով բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը մեկ անգամ ևս կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։