Վարչապետի պաշտոնակատարի ընտանիքը վայելել է գիշերային ձյունը

Նիկոլ Փաշինյանն իր կնոջ ու աղջիկների հետ գիշերային զբոսանքի էր դուրս եկել:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի –Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և 3 դուստրերի հետ գիշերային զբոսանք է կատարել Երևանում:

Ինչպես և խոստացել էին օդերևութաբանները, Ամանորի գիշերը ձյուն տեղաց, ինչն էլ ավելի հեքիաթային դարձրեց սիրված տոնը:

Վարչապետի պաշտոնակատարն իր էջում գիշերային ձյան ներքո զբոսանքից նկար է հրապարակել և մակագրել. «Ամանորյա զբոսանք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձը հայ ժողովրդին ևս հղել էր իրենց առանձնատնից, ընտանիքի հետ միասին: