Փոքրիկ Եվա Եղիկյանը հիացրեց ու զարմացրեց Մաքսիմ Գալկինին շոուի ժամանակ

Հայ-վրացական արմատներ ունեցող, նրբիկ մոսկվացի Եվա Եղիկյանը զարմացրել է «Բոլորից լավը» հեռուստահաղորդման հաղորդավար Մաքսիմ Գալկինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայ-վրացական արմատներ ունեցող Եվա Եղիկյանը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ամենից լավը» ծրագրին։

Երեք տարեկան աղջիկը երազում է դառնալ ռադիոհաղորդավար ու հաղորդման վարող Մաքսիմ Գալկինի հետ մրցեց սրամտության ոլորտում։ Եվայի հայրը հայ է, մայրը՝ վրացի, իսկ աղջիկը ծնվել է Մոսկվայում։

Տոնական հրաշք․ Երևանում Ամանորի գիշերը երկվորյակ է լույս աշխարհ եկել

Նաև հայ-վրացական վիճաբանություն «հրահրեց» փոքրիկը՝ փորձելով պարզել, թե լավ գծերը որ ազգից է ժառանգել։

«Վրացու պես խելացի, վրացու պես գեղեցիկ ու զգեստս էլ վրացական , հումորի զգացումն էլ վրացական է», - ասում էր Եվան՝ խոսելով Գալկինի հետ։

Հաղորդավարը փորձեց բարեկամների իսկական հայ-վրացական կռիվ «սադրել»։

Եվան սիրում է ծամածռություններ անել, երազում է ռադիոհաղորդավար դառնալ, ու Ձմեռ պապից բատուտ է ուզում։

«Եղիկյանը երեք տարեկան է ու առանց սցենարի կարող է վարել հոբելյան, հարսանիք»–, ասաց Գալկինը՝ ներկայացնելով աղջկան։ Հաղորդավարն ընդգծեց, որ աղջիկը խոսքի վարպետ է։

Զրույցից հետո Գալկինն աղջկան «Ձմեռ ռադիո» իմպրովիզացրած ռադիոխցիկ տարավ, որտեղ Եվան, Մաքսիմն ու հեռուստա- ռադիոհաղորդավար Ալիսա Սելեզնյովան եթեր վարեցին։

Ավելի ուշ նրանց միացավ ռուս երգիչ Անի Լորակը, որը Եվային կախարդական ոսկե ձկնիկ նվիրեց։