Մագնիտոգորսկում զոհերի թիվն ավելացել է․ 37 մարդու ճակատագիրն անհայտ է

Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ի տվյալներով որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանվել է 12 մարդ, նրանից 7-ը մահացել են (երեխաներ չկան), 5-ը՝ փրկվել (այդ թվում՝ մեկ երեխա)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Փրկարարները փլատակների տակից հանել էեն Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով մահացածներից ևս երկուսի մարմինները։ Եվս 37-ի ճակատագիրն անհայտ է։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Չելյաբինսկի մարզի ԱԻՆ վարչությանը։

Պայթյուն Մագնիտոգորսկում. բնակելի շենքի շքամուտքը փլվել է. տեսանյութ

Դեկտեմբերի 31-ի երեկոյան փլատակների տակից հանվել է հինգերորդ մահացածի դին։

«Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ի տվյալներով որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանվել է 12 մարդ, նրանից 7-ը մահացել են (երեխաներ չկան), 5-ը փրկվել են (այդ թվում՝ մեկ երեխա)։ Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ Եվս 37-ին գտնելու աշխատանքներ են տարվում», - նշվում է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Մագնիտոգորսկի (Ռուսաստան) բազմահարկ շենքերից մեկում դեկտեմբերի 31-ին առավոտյան պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Կարլ Մարքսի 164 պողոտայում գտնվող բնակելի տան շենքում։ Պայթյունի հետևանքով փլվել է շքամուտքերից մեկը, վնասվել են բնակարաններից 48–ը, որտեղ մոտ 120 մարդ էր բնակվում։ Նախնական տվյալներով՝ կենցաղային գազ է պայթել։

ԱԻՆ-ի տվյալներով՝ յոթ մարդ մահացել են, հինգը հիվանդանոցներում են։